TAGLaw համաշխարհային դաշինքը ճանաչվել է որպես «էլիտար»

Chambers & Partners միջազգային հեղինակավոր վարկանշային դասակարգման սանդղակում TAGLaw-ն, որին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակն անդամակցում է 2010թ.-ից, ճանաչվել է որպես աշխարհի լավագույն իրավաբանական դաշինքներից մեկը:

2015թ. մարտին TAGLaw® անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքը, որին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակն անդամակցում է 2010թ.-ից, Chambers & Partners միջազգային վարկանշային հեղինակավոր վարկանշային դասակարգման սանդղակում գնահատվեց որպես «էլիտար» իրավաբանական դաշինք: Այս գնահատականը հրապարակվել է Chambers & Partners-ի 2015 թվականի ամենամյա Global վարկանշային ուղեցույցում:

 

Որպես TAGLaw-ի անկախ անդամ՝ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակն իր հաճախորդներին տրամադրում է բարձրակարգ իրավաբանական, հաշվապահական և ֆինանասական ներկայացուցչության հնարավորություն աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

 

Chambers & Partners միջազգային վարկանշային սանդղակի գնահատականները հիմնված են TAGLaw-ի անկախ անդամ իրավաբանական ընկերությունների և նրանց կողմից Հաճախորդներին մատուցված ծառայությունների որակի վրա: Որակական հատկանիշներից բացի Chambers & Partners-ը հաշվի է առնում նաև իրավաբանական դաշինքի համաշխարհային հասանելիությունը: TAGLaw-ն ընդգրկում է 155 անկախ անդամ-ընկերություններ, որոնք համալրված են 87 տարբեր երկրների 328 գրասենյակներում աշխատող 9400 իրավաբաններով: Այս որակական և քանակական հատկանիշները TAGLaw-ին դասում են աշխարհի չորս ամենաընդգրկուն իրավաբանական դաշինքների շարքը:

 

Chambers & Parners-ը իրավաբանական ընկերությունների ու իրավաբանների դասակարգումներ է հրապարակում 1990 թվականից, ինչը միջազգային ներքին խորհրդատվության կարևոր ռեսուրս է: Chambers & Parners-ի ուղեցույցները ներկայումս ընդգրկում են աշխարհի 185 իրավական համակարգեր:

 

«Մենք շատ զգացված ենք Chambers & Parners-ի կողմից ճանաչվել որպես աշխարհի քիչ ‘Էլիտար’ իրավաբանական դաշինքներից մեկը», ասաց TAGLaw-ի և TAG Alliances-ի նախագահ Ռոբերտ Սատտինը: «Սա աշխարհում սփռված մեր անդամ ընկերությունների որակի հավաստագիրն է: Երբ դու TAGLaw-ի 155 անդամ ընկերություններին միավորում ես TIAG-ի և TAG-SP-ի լավագույն հաշվապահական ընկերությունների հետ, քո բազմակողմանի ուժեղությունը դառնում է անզուգական»:

 

Chambers Global, March 2015

 

Կոնցեռն-Դիալոգը TAGLaw ցանցում

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21