«Երիտասարդները հանուն խաղաղության» 7-րդ միջազգային իրավաբանական մրցույթ

«Ժամանակակից աշխարհը պետք է սկսի գոյություն ունենալ առանց սահմանների: Սա հանդիսանում է համընդհանուր զարգացման հիմնական վեկտորը», Արամ Օրբելյան

2012թ. մայիսի 16-18-ին Մինկսի «ՄԻՏՍՕ» միջազգային համալսարանում կայացավ «Երիտասարդները հանուն խաղաղության» 7-րդ միջազգային իրավաբանական մրցույթը, որին մասնակցում էին 15 ուսանողական թիմեր Լեհաստանից, Կուբայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Ռումինիայից, Սլովենիայից և այլ երկրներից: Հաղթող ճանաչվեցին Լեյդենի համալասարանի ապագա իրավաբանները:

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի նախկին փոխտնօրեն, ՀՀ Արդարադատության նախարարի տեղեկալ, ի.գ.թ. Արամ Օրբելյանն ընդգրկված էր այս հեղինակավոր մրցույթի ժյուրիի կազմում՝ ի թիվս միջազգային հումանիտար իրավունքի այլ խոշոր փորձագետների՝ Ալբերտո Կոստիի (Վիկտորիա թագուհու համալսարանի դասախոս, Նոր Զելանդիա, Վելլինգտոն), Էմիլիանո Բուիսի (ի.գ.դ, Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր), Նոբուո Հայաշիի (Օսլոյի Խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի և Ճապոնիայի Միջազգային Համալսարանի պրոֆեսոր), Անաստասիա Կուշլեյկոյի («Ռուսաստանում իրավական նախաձեռնության» իրավական տնօրեն), Անդրեյ Կոզիկի (ի.գ.թ., պորֆեսոր, Ռազմական կոնֆլիկտների իրավունքի և ռազմական իրավունքի գիտական հանրության տնօրենների խորհրդի անդամ, Բրյուսել), Վլադիմիր Վարդանյանի (ՀՀ Սահմանադրական դատարանի Միջազգային համաձայնությունների բաժնի վարիչ):

 

«Ժամանակակից աշխարհը պետք է սկսի գոյություն ունենալ առանց սահմանների: Սա հանդիսանում է համընդհանուր զարգացման հիմնական վեկտորը», _ իր խորսքում ընդգծեց Արամ Օրբելյանը:

 

«Երիտասարդները հանուն խաղաղության» ամենամյա մրցույթը Եվրոպայում հումանիտար իրավունքին նվիրված երեք ամենահեղանակավոր երիտասարդական միջոցառումներից է: Դրա հիմանական նպատակը, մրցույթի կազմակերպիչների բնորոշմամբ, երիտասարդ իրավաբաններին քաղաքական դաշտում ներգրավվելն ու միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ գիտելիքների տարածումն է:

 

Международная юридическая Олимпиада «Молодежь за мир» @ EduBelarus.info

Открытие VII Международной юридической Олимпиады "Молодежь за мир" @ “МИТСО”

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21