“ԿՈՆՑԵՌՆ ԴԻԱԼՈԳ” փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը և փաստաբան Ռուստամ Բադասյանը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն համահեղինակներ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի թեման և վերջինիս հայեցակարգային վերլուծությունը ՀՀ մի շարք օրենսդիրների, փաստաբանների և քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում է: Այս մասին փաստում է համանուն կոնֆերանսի անցկացումն ու ուսումնասիրության արդյունքների ներկայացումը, որը տեղի է ունեցել 2016 թ. մայիսի 31-ին Մարիոթ հյուրանոցում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Արծվիկ Մինասյանը, ՀՀ-ում  ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան  պրն Պյոտր Սվիտալսկին: Միջոցառմանը ողջունի խոսքով հանդես է եկել հետազոտության համահեղինակ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, պրն. Արամ Օրբելյանը:  Ռուստամ Բադասյանը  հակիրճ ներկայացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանությաններկայիս իրավակիրառ պրակտիկան և ԵՄ փորձը այս ոլորտում:

Ուսումնասիրության հեղինակները ընդգծում են, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործունեության հիմնական թիրախը տնտեսվարող սուբյեկտներն են, մինչդեռ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ որոշումներ հանձնաժողովը չի կայացրել մինչև հիմա:

Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գոր­ծունեության ուսումնասիրությունը իրականացվել է «Արնի Քնսալթ» իրավաբանական գրասենյակի կողմից «Հայկական Ծրագրեր» ՍՊ ընկերության  պատվերով և «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21