Կայացավ «Արբիտրաժի օրեր Հայաստանում» խորագրով առաջին համաժողովը

«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվեց Հայաստանի առաջին «Արբիտրաժի օրեր»-ը:

 

Համաժողովին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի վեց անդամ երկրներից ժամանած գիտնականներ, մի շարք երկրների արբիտրաժային կառույցների ներկայացուցիչներ և միջազգային արբիտրաժում ներկայացուցչություն իրականացնող փաստաբաններ և արբիտրներ, ինչպես նաև դատավորներ, փաստաբաններ, արբիտրներ և վեճերի այլընտրանքային լուծմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից:

 

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԵԽ անդամ երկրներում արբիտրաժի զարգացման փուլերին, ԵԽ անդամ երկրներում արբիտրների կազմակերպություններին` որպես ինքնակարգավորվող մարմնի և արբիտրների վարքագծի կանոններին վերաբերող հարցեր: Համաժողովին «Արբիտրաժը ՀՀ գործարար հանրությունում» թեմայով զեկույց ներկայացրեց «Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, ծրագրի փորձագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

 

Երկօրյա աշխատանքի արդյունքում մշակվեցին Հայաստանում արբիտրաժի զարգացմանն ուղղված առաջարկություններ, որոշվեց Հայաստանում նման արբիտրաժի օրեր իրականացնել ամեն տարի, որը հնարավորություն կտա Հայաստանի արբիտրաժային համայնքին ներգրավվել ներպետական և միջազգային արբիտրաժի զարգացումներին և մարտահրավերներին առնչվող տեղեկությունների և փորձի փոխանակման գործընթացում:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21