+374 10 575121 info@dialog.am

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության փաստաբան Սլավիկ Պողոսյանի հարցազրույցը Iravaban.net կայքին


Հարցազրույցում Սալվիկ Պողոսյանը արծարծել է իր ծրագրային ուղղություններին և Փաստաբանական պալատի ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր:

 

Փաստաբանի օգնականի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկում, փաստաբանության ոլորտում «պահանջարկ-առաջարկ» ողջամիտ հարաբերակցության վերականգնմանն ուղղված քայլերի ձեռնարկում, կարգապահական վարույթի և ֆինանսական շրջանառության ոլորտներում առաջացած հիմնախնդիրների ուսումնասիրություն, լուծումների առաջարկում՝ սրանք են այն երեք հիմնական ուղղությունները, որ Սլավիկ Պողոսյանը՝ որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու առաջարկում է իր ծրագրով: Ֆինանսական հաշվետվողականության վերաբերյալ նա նշել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է կատարել որոշակի օրենսդրական փոփոխություններ: Նրա խոսքով՝ Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն է հաստատում պալատի տարեկան բյուջեն՝ նախագահի ներկայացմամբ, մինչդեռ պալատի խորհրդին տրված չէ տարեկան բյուջեի կատարողականը հաստատելու կամ հաստատումը մերժելու լիազորություն: «Կարծում եմ, այս առումով խաթարված է ֆինանսական վերահսկողություն իրականացնելու խորհրդի գործառույթը, ուստի խորհրդին պետք է տրվի նաև տարեկան բյուջեի կատարողական հաստատելու լիազորություն», - իր խոսքում նշել է Սլավիկ Պողոսյանը: