+374 10 575121 info@dialog.am

Արամ Օրբելյանը՝ արբիտրաժային ինստիտուտի զարգացման մասին


Արբիտրների միության նախագահ, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը Legalinfo կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում արբիտրաժային ինստիտուտի զարգացման միտումների մասին։ Նա նշել է, որ արբիտրաժը զարգացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են դեռևս նախորդ տարիներին, մասնավորապես՝ անցած տարի Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ծրագրի շրջանականերում առաջին անգամ կազմակերպվել է «ԱրբիտրաժիօրերՀայաստանում»  խորագրով համաժողով, որին մասնակցում էին տեղի և միջազգային արբիտրաժով զբաղվող մասնագետներ: Պարոն Օրբելյանի խոսքով՝ համաժողովի ժամանակ առաջացած կարիքներից էր արբիտրաժ իառաջխաղացմամբ զբաղվող այնպիսի մի կառույցի ստեղծումը, որը թույլ կտար բացառել շահերի բախումը, լոբիզմի ոչ էթիկական տարրերը  և կփորձեր հենց արբիտրաժի զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Նա հավելել է, որ համաժողովին հաջորդած քննարկումների արդյունքում այս տարի հիմնադրվել է Արբիտրների միությունը:

 

Հարցազրույցը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://www.legalinfo.am/?p=5798