Աշխատանքային իրավունքի սեմինար. աշխատանքային պայմաններ
11/10/2017
Հոկտեմբերի 4-ին կայացավ աշխատանքային իրավունքին նվիրված մեր սեմինարների շարքից առաջինը՝ «Աշխատանքային պայմանագրի լուծում» խորագրով։ Կոնցեռն Դիալոգ ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այդ սեմինարին՝ իրենց մասնակցությամբ էլ ավելի ինտերակտիվ դարձնելով այն։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շարքի երկրորդ սեմինարը կկայանա հոկտեմբերի 31-ին։
Հոկտեմբերի 31
Աշխատանքային պայմանները
Ամփոփ նկարագիր․ Առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով չպահպանելու հետևանքները. ֆինանսական և այլ ռիսկերը։
Խոսնակներ
«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գլխավոր տնօրեն, փաստաբան,
խորհրդատվական և փաստաբանական գործունեության ավելի քան 15-ամյա փորձ աշխատանքային իրավունքի ոլորտում, ներառյալաշխատանքային վեճերով դատական ներկայացուցչություն, «Աշխատանքային պայմանագրեր», «Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի և ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ, մի շարք այլ ձեռնարկների և հոդվածների հեղինակ:
«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, փաստաբան,
ունի շուրջ 10-ամյա փորձ պայմանագրային և աշխատանքային վեճերի ոլորտներում , իրականացնում է հաճախորդների շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն վարչական վարույթների ու աշխատանքային վեճերով դատավարության շրջանակներում, վարում է անհատական և խմբակային դասընթացներ Աշխատանքային իրավունքի ոլորտում՝ կազմակերպության ղեկավարների, ՄՌ կառավարիչների և ԲՈՒՀ-երի ուսանողների և իրավաբանական կլինիկաների ուսանողների համար, ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ:
Սեմինարը հասցեագրվում է ձեռնարկությունների տնօրեններին և Մարդկային ռեսուրների կառավարման (HR) մասնագետներին:
Սեմինարը տեղի կունենան «Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ II» դահլիճում։ Աշխատանքային լեզուն՝ հայերեն (առանց թարգմանության)։
Սկիզբը՝ ժամը 10։00-ին
Մասնակցության արժեքը – 29.000 ՀՀ դրամ
Գրանցման վերջնաժամկետը՝ 27 հոկտեմբերի
Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝ Երևան, Չարենցի 1, 207 սենյակ, հեռ.՝ 060278888, 010575121, էլ. հասցե՝ [email protected]:
Սեմինարի ծրագիրը՝ կից։
Հարգանքով՝
«Կոնցեռն Դիալոգ» ընկերություն