Անվտանգ աշխատանքային պայմաններն ու դրանք անտեսելու հետևանքները․ կայացել է «Աշխատանքային իրավունք» շարքի երկրորդ սեմինարը

Հոկտեմբերի 31-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացել է «Աշխատանքային իրավունք» խորագիրը կրող շարքի երկրորդ սեմինարը։ Ինչպես և նախորդ անգամ, սեմինարը վարել են «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը և գործընկեր, փաստաբան Ժաննա Սիմոնյանը։

 

Բանախոսները անդրադարձել են աշխատանքային օրենսդրության այն հայեցակետերին, որոնք բիզնեսի կազմակերպման տեսանկյունից երբեմն կարող են խնդրահարույց լինել։ Ներկայացվել են գործատուի կողմից աշխատանքային անվտանգ պայմաններն անտեսելու հետևանքներն ու ֆինանսական ռիսկերը՝ վերլուծելով տարբեր երկրների օրինակներն արտաժամյա աշխատանքի պայմանագրային ձևակերպումների մասին։

 

Սեմինարինմասնակցել են պետական գերատեսչությունների, ֆինանսաբանկային ոլորտի, մասնավոր ընկերությունների և բարեգործական ընկերությունների աշխատակիցներ։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21