«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը պահպանեց իր պատվավոր տեղը “Chambers & Partners” կազմակերպության բարձր վարկանիշային խմբում

«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը պահպանեց իր պատվավոր տեղը “Chambers & Partners” կազմակերպության բարձր վարկանիշային խմբում

Արդեն երկրորդ տարին է «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը Chambers & Partners” կազմակերպության “Chambers Global” ուղեցույցի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Թե 2018-ին, եւ թե 2017թ. բարձր վարկանիշային գնահատման են արժանացել ոչ միայն «Կոնցեռն Դիալոգ»-ը, այլ նաեւ ընկերության իրավաբաններն անհատապես՝ ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր  Արամ Օրբելյանը ։

“Chambers & Partners” միջազգային կազմակերպությունը 1990 թվականից ըստ վարկանիշերի դասակարգում է միջազգային ասպարեզում գործող իրավաբանների եւ իրավաբանական ընկերությունների։

Համապատասխան գնահատականները տրվում են երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում։

«Կոնցեռն Դիալոգ » ընկերության գործունեությունը մանրազնին հետազոտելուց հետո, “Chambers & Partners” կազմակերպությունը պարզել է, որ «Կոնցեռն Դիալոգը» հայկական շուկայում  կայացած ընկերություն է եւ ունի իր հաստատուն դիրքը: Ներկայացնում է ինչպես տեղական , այնպես էլ միջազգային ասպարեզում գործող հաճախորդների:

«Chambers Global»-ի աղբյուրների բնորոշմամբ ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը գնահատված և հմուտ իրավաբան է, փորձառու փաստաբան, որը հաճախորդների համար խորհրդակցություն է իրականացնում առևտրային գործերի և վեճերի ոլորտում։ Ըստ ուղեցույցի, նա բավականին արագ է գործում՝ իրականացնելով գիտելիքահենք իրավաբանական խորհրդատվություն։

Ըստ «Chambers Global»-ի` «Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը գնահատվում է վեճերի լուծման գործում իր ցուցաբերած հիմնավոր մասնագիտական գիտելիքների և հմտությունների, միևնույն ժամանակ՝ հաճախորդամետ մոտեցման համար։

 

 

 

            

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21