Կոնցեռն Դիալոգ-ի իրավաբանները վերապատրաստվել են Ստրասբուրգում

Կոնցեռն Դիալոգ-ի իրավաբանները վերապատրաստվել են Ստրասբուրգում

Փետրվարի 13-15 Եվրախորհրդի HELP ծրագրի շրջանակներում Ստրասբուրգում անցկացվեց «Մարդու իրավունքներ եւ ընտանեկան իրավունք» թեմայով վերապատրաստման առաջին դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի եւ Ռուսաստանի փաստաբանական պալատների փորձառու մասնագետները։ Հայաստանը ներկայացնում էին 5 փաստաբան, այդ թվում նաեւ  Կոնցեռն Դիալոգ ընկերության փաստաբաններ՝ Նարինե Բեգլարյանը եւ Ժաննա Սիմոնյանը։

            Դասընթացի շրջանակներում փաստաբաններին հնարավորություն է ընձեռվել հանդիպելու Եվրադատարանի իրավաբանների հետ, ինչպես նաև ներկա գտնվելու որոշ դատական լսումների՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում:

            Մասնավորապես, փետրվարի 14-ին փաստաբանները ներկա են եղել «Մուրթազալիեւան ընդդեմ Ռուսաստանի» գործի քննությանը, որի ընթացքում լսել են հայցվորի եւ պատասխանողի պարզաբանումները, իսկ փետրվարի 15-ին մասնակցել են նմանատիպ, բայց արդեն ուսումնական՝ «Հայրապետյանն ընդդեմ Ռուսաստանի» գործի քննությանը։

Դասընթացն արդյունավետ է եղել ոչ միայն մարդու իրավունքների եւ մասնավորապես ընտանեկան իրավունքների հիմնահարցերը քննարկելու, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության փաստաբանական պալատների միջեւ համագործակցությունը խորացնելու առումով, նշել են մասնակից փաստաբանները։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21