«Irava-Tech». ՏՏ ստարտափների իրավական կարողությունների զարգացմանն ուղղված համաժողով

Մարտի 15-ին մեկնարկեց «Լույս» հիմնադրամի   կազմակերպած «Irava-Tech» համաժողովը, որի  նպատակը ՏՏ ոլորտում  Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալելու համար հայկական ընկերություններին իրավաբանական հիմնարար գիտելիքներով զինելն էր։ 

«Բիզնես սկսելու, գաղափարը գլոբալ շուկայում ներդնելու համար նախ անհրաժեշտ է իմանալ   տվյալ ոլորտը կարգավորող, ինչպես նաեւ մտավոր սեփականության պաշտպանությանը, ներդրումների կառավարմանն ու գյուտերի արտոնագրմանը վերաբերող օրենսդրությունը», հենց այս նրբություններն էին ներկայացնում համաժողովի առաջին օրվա քննարկման ընթացքում « Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբաններ Արամ Օրբելյանը և Նարինե Բեգլարյանը։ Նրանք նաեւ բացատրեցին, թե ինչ առանձնահատկություններ կան  ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում գործունեություն ծավալելու առումով։

Գաղափարը պետք է ի սկզբանե պաշտպանված լինի, ինչը նաեւ իրավաբանական ռիսկերը նվազեցնելու հնարավորություն կտա, շեշտեցին փորձառու իրավաբանները, մատնանշելով տարածված այն սխալները, որոնք հատկապես վերաբերում են սկսնակ գործարարներին։ Մասնավորապես Նարինե Բեգլարյանը խորհուրդ տվեց , հատկապես այլ երկրներում գործունեություն ծավալելու մտադրություն ունեցող ստարտափ հիմնելուց առաջ դիմել միջազգային վարկանիշ ստացած եւ փորձառու իրավաբաններին ,որակյալ ու բազմակողմանի խորհրդատվություն ստանալու նպատակով։ « Իրավական խնդիրները, հատկապես գործընկերների միջեւ կարող են հետագայում ծագել, իսկ նման ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հստակ պայմանավորվածություն՝ պայմանագրի կամ կարգավորող կանոնադրության միջոցով։»

            Կոնցեռն Դիալոգի  փաստաբանները օրինակներով ներկայացրեցին համաժողովի մասնակիցներին հնարավոր ռիսկերն ու սխալները, դրանք կանխելու միջոցները։

 Համաժողովին մասնակցում էին նաեւ ՏՏ ոլորտի մասնագետներ Հայաստանից եւ ԱՄՆ-ից։

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21