Կոնցեռն Դիալոգի թիմը համալրվեց արտոնագիր ստացած երեք փաստաբանով

Կոնցեռն Դիալոգի թիմը համալրվեց արտոնագիր ստացած երեք փաստաբանով

2018 թվականի դեկտեմբերի 8-ին փաստաբանների պալատի խորհրդի նիստում փաստաբանական դպրոցի 51 շրջանավարտ, այդ թվում նաեւ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի իրավաբաններ Լիլիթ Կարապետյանը, Սաթենիկ Շահբազյանը եւ Վահագն Վարդանյանը, ստացան իրենց արտոնագրերն ու երդվեցին։  Կոնցեռն Դիալոգ ընկերության տնօրեն, փաստաբանական պալատի խորհրդի անդամ  Սեդրակ Ասատրյանը երիտասարդ փաստաբաններին ուղղված իր խոսքում ընդգծեց՝ օրը պատմական է  «10 տարի առաջ չէինք կարող երազել, որ այս որակի փաստաբաններ կարող ենք ունենալ: «Այսօր որպես դասախոս լսարան մտնելիս անհրաժեշտ է զգույշ լինել քանի որ ունկնդիրները բավականին լուրջ ճանապարհ անցած անհատականություններ են: Մեր վրացի գործընկերները ակնածանքով են խոսում մեր փաստաբանական դպրոցի մասին»

Կոնցեռն Դիալոգ ընկերության փաստաբան Լիլիթ Կարապետյանն էլ երախտիքի իր խոսքում նշեց, որ շատերի նման իր նպատակն ու երազանքն էլ եղել  է աշխարհը դարձնել ավելի լավը։ «Ամեն առավոտ աշխատանքի գնալիս ես ինձ հիշեցնում եմ, այն ինչ ես անում եմ աշխարհը դարձնում է ավելի լավը։ Ես անկեծորեն հավատում եմ, որ ցանկացած մարդ, երբ իր գործը սիրով ու նվիրվածությամբ է անում, աշխարհը դարձնում է ավելի լավը ։ Հենց դա է պատճառը, որ այս օրն ինձ համար կարեւոր նշանակություն ունի։ Այսուհետեւ ներկայանալիս հպարտությամբ ասելու եմ՝ փաստաբան Լիլիթ Կարապետյան։»

Ապա արտոնագիր ստացած բոլոր փաստաբանները երդվեցին «ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21