Legal 500֊ի բարձր գնահատականին է արժանացել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունը

Legal 500֊ի բարձր գնահատականին է արժանացել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունը

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունը, ինչպես ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն , գործընկեր Նարինե Բեգլարյանը, փաստաբան Հովհաննես Խուդոյանը որպես առաջատարներ արժանացել են The Legal 500 Europe, Middle East and Africa 2019 թվականի վարկանիշավորման առաջին աստիճանի գնահատականին՝ «պրոֆեսիոնալիզմի, փորձառության և վերլուծական հմտությունների համար»:

The Legal 500 Europe, Middle East and Africa֊ն անկախ ուղեցույցը  ավելի քան երեսուն տարիների գործունեության ընթացքում վարկանիշավորել է  աշխարհում ճանաչված կազմակերպությունների և իրավաբանների։

Legal 500֊ը միակ ուղեցույցն է, որ իրապես սպասարկում է կորպորատիվ խորհրդատվության կարիքները, առաջարկում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին և ոչ պարզապես գործընկերների ցուցակ: Ամեն տարի կատարվող ուսումնասիրությունների և աշխարհի ավելի քան 300,000 կորպորատիվ հաճախորդների հետ անցկացված հարցազրույցների արդյունքում են ձևավորվում վարկանիշային գնահատականները՝ հիմք ընդունելով ուսումնասիրվող ընկերությունների և իրավաբանների բարձր մասնագիտական հմտությունները, փորձառությունն ու հարցումներին մասնակցած հաճախորդների գնահատականները։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21