«Կոնցեռն Դիալոգ»-ի փաստաբանները հերթական անգամ մասնակցեցին «TAGLaw» միջազգային կազմակերպության համաժողովին

«Կոնցեռն Դիալոգ»-ի փաստաբանները հերթական անգամ մասնակցեցին «TAGLaw» միջազգային կազմակերպության համաժողովին

Մայիսի 8-10-ը Լոնդոնում անցկացվում էր «TAGLaw» անկախ իրավաբանական ընկերությունների միջազգային դաշինքի համաժողովը, որին մասնակցում էին «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։

Համաժողովին մասնակցում էին դաշինքի անդամ ավելի քան 100 երկրից ներկայացուցիչներ՝ քննարկելու փաստաբանության ոլորտում վերջին զարգացումներին, հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցեր։

«Կոնցեռն Դիալոգ»-ը TAGLaw-ին անդամակցում է 2010 թվականից և պարբերաբար մասնակցում է  այս դաշինքի կազմակերպած ամենամյա համաջողովներին։

«TAGLaw»-ի անդամներն ընտրվում են իրենց մասնագիտական կարողությունների, հաճախորդներին սպասարկելու բարձր որակի, իրավական հանրության շրջանում հեղինակության, ինչպես նաև դաշինքի այլ անդամների երաշխավորագրերի հիման վրա: Ծառայությունների լավագույն որակ ապահովելու համար TAGLaw-ի անդամները, այդ թվում՝  «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը, կիրառում են համընդհանուր չափանիշներ, ներառյալ՝ գերազանց, ժամանակային և արդյունավետ իրավաբանական ծառայությունների մատուցում։

Քսանամյա այս կազմակերպությունն ունի ավելի քան 580 անդամ 100-ից ավելի երկրներից: «Կոնցեռն Դիալոգի»֊ի    շուրջ տասնամյա անդամակցությունը TAGLaw-ին նպասել է  նոր գործընկերների ձեռքբերման, միջազգային ասպարեզում հայտնի փաստաբանական ընկերությունների լավագույն փորձին ծանոթանալու հարցում, ինչի շնորհիվ էլ հաճախորդներին միջազգային համընդհանուր չափանիշներով իրավաբանական աջակցություն և ծառայություն է մատուցվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։

 

 

 

 

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21