Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Chambers & Partners կազմակերպության Chambers Global ուղեցույցի երրորդ վարկանիշային խմբում է

Chambers & Partners-ի գնահատմամբ՝ Կոնցեռն Դիալոգը, որպես հայաստանյան և արտասահմանյան շուկաներում կայացած փաստաբանական ընկերություն, իր հմուտ ու արհեստավարժ մասնագետների անխոնջ աշխատանքի շնորհիվ բազմապրոֆիլ ու բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում մեծաթիվ հաճախորդների։

 

Բարձր գնահատականների են արժանացել ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը՝ ընդգրկվելով առաջատար իրավաբանների երկրորդ վարկանիշային խմբում։ Ըստ Chambers Global-ի աղբյուրների՝ Սեդրակ Ասատրյանը բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն է մատուցում մի շարք ոլորտներում՝ սկսած ամուսնաընտանեկան բարդ վեճերից մինչև խոշոր ձեռնարկատիրական ընկերությունների դատական ներկայացուցչություն։ Հաճախորդները մեծապես գնահատում են իրավաբանական ծառայություններ մատուցելու նրա բազմամյա փորձը։ Ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանին Chambers Global-ը գնահատում է որպես հմուտ իրավաբան, որը մասնագիտացած է արբիտրաժի և վեճերի դատական լուծման ոլորտներում։

 

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21