Կոնցեռն Դիալոգը The Legal 500 Europe, Middle East and Africa դասակարգմամբ երկրորդ վարկանիշային խմբում է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը բարելավել է դիրքը Legal 500 Europe, Middle East and Africa (EMEA) 2017 թ. վարկանիշային աղյուսակում՝ վարկանշավորվելով երկրորդ խմբում։

Ըստ The Legal 500 ուղեցույցի՝ Կոնցեռն Դիալոգը Հայաստանի խոշորագույն իրավաբանական ընկերություններից է, որը բարձրակարգ ծառայություններ է մատուցում ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

Ընկերությունը մշտապես ձգտում է ինքնազարգացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման, պահպանելով ավանդական մոտեցումները՝ մեծ տեղ է տալիս նաև նորարարությանն ու ՏՏ լուծումների կիրառմանը։

Ընկերության կառավարիչ գործընկեր Սեդրակ Ասատրյանը, ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, գործընկեր Նարինե Բեգլարյանը և գործընկեր Ժաննա Սիմոնյանը ևս գնահատվել են արհեստավարժության և մասնագիտական բարձր որակների համար։

The Legal 500-ը, 1987 թվականից, շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրի վրա։ Վարկանիշավորման հիմքում հաճախորդների գնահատականներն են, ընկերությունների ներկայացրած աշխատանքները, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցները և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունները։ The Legal 500-ը առաջարկում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին, այլ ոչ թե պարզապես գործընկերների ցուցակ։

Մանրամասները՝ հետևյալ հղումներով՝

http://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/22877-yerevan-armenia

       http://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/offices/22877-yerevan-armenia/profile

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21