Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է IFLR1000 միջազգային առաջատար ուղեցույցում` տեղ զբաղեցնելով առաջին խմբում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է IFLR1000 միջազգային առաջատար ուղեցույցում` տեղ զբաղեցնելով առաջին խմբում։

IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ ոլորտներում Կոնցեռն Դիալոգի  ծավալած գործունեության մեջ կարևորել է մասնավորապես էներգետիկայի ոլորտը։ Նշվում է, որ ուսումնասիրությունների ժամանակահատվածում փաստաբանական գրասենյակի իրավաբանները խորհրդատվություն են մատուցել արևային էներգիայի ընդհանուր կիրառմանը, հանքարդյունաբերությանը և հիդրոէլեկտրակայաններին վերաբերող նախագծերի շուրջ։ Բացի այդ, ընկերությունը ներգրավված է եղել Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից օտարերկրյա ներդրողներին հետաքրքրելու նպատակով ստեղծվող հարթակի ձևավորման աշխատանքներում։

Ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը գնահատվել են որպես բարձր որակավորմամբ իրավաբաններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում  IFLR1000 կազմակերպության ուսումնասիրության շրջանակներում։ Հատկանշական է, որ Հայաստանից նման գնահատականի է արժանացել առայժմ միայն 7 իրավաբան։

IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում՝  1990 թ-ից։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի վարկանիշավորումը իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։

Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով

  • ֆինանսաբանկային ոլորտ,
  • կապիտալի շուկաներ,
  • կորպորատիվ իրավունք և M&A,
  • մասնավոր կապիտալ,
  • նախագծերի մշակում,
  • նախագծերի ֆինանսավորում,
  • վերակազմավորում և անվճարունակություն։

Մանրամասները՝ հետևյալ հղումներով՝

       https://www.iflr1000.com/Jurisdiction/Armenia/Review/666#lawyers

       https://www.iflr1000.com/Firm/Concern-Dialog-Law-Firm-Armenia/Profile/20254#review

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21