Կոնցեռն Դիալոգը պահպանել է իր պատվավոր տեղը Chambers & Partners կազմակերպության բարձր վարկանիշային խմբում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը այս տարի կրկին ընդգրկվել է Chambers & Partners կազմակերպության Chambers Global ուղեցույցի երկրորդ վարկանիշային խմբում։ Կոնցեռն Դիալոգի գործունեությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո Chambers & Partners կազմակերպությունը փաստել է, որ այն հայաստանյան շուկայում  կայացած ընկերություն է և տարաբնույթ իրավաբանական ծառայություններ է մատուցում թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզներում գործունեություն ծավալող մեծաքանակ հաճախորդներին։

Այս տարի էլ բարձր վարկանիշային գնահատման են արժանացել ընկերության իրավաբաններն անհատապես՝ տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։

Chambers Global-ի բնորոշմամբ՝ Սեդրակ Ասատրյանը գնահատված և հմուտ իրավաբան է, փորձառու փաստաբան, որը հաճախորդներին խորհրդատվություն է տրամադրում մասնավորապես առևտրային գործերի ու վեճերի ոլորտում և առանձնանում է արագ գործելաոճով։ Իսկ ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանի մասին ասվում է, որ նա մշտապես գնահատվում է վեճերի լուծման գործում իր ցուցաբերած հիմնավոր մասնագիտական գիտելիքների և հմտությունների, միևնույն ժամանակ՝ հաճախորդամետ մոտեցման համար։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21