Կոնցեռն Դիալոգը Chambers & Partners միջազգային հանրահայտ կազմակերպության Chambers Europe ուղեցույցի առաջին վարկանիշային խմբում է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը, որը նախորդ տարի Chambers Europe ուղեցույցում ներառվել էր առաջատար իրավաբանական ընկերությունների երկրորդ վարկանիշային խմբում, այս տարի բարելավել է դիրքերը՝ ընդգրկվելով արդեն առաջին խմբում։

Chambers & Partners կազմակերպության ուսումնասիրությունները փաստել են՝ Կոնցեռն Դիալոգը Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող ընկերություն է, որը ներկայացնում է իր հաճախորդների շահերը թե՛ դատական ատյաններում, թե՛ արբիտրաժում։ Հաճախորդների շրջանում անցկացրած հարցումները պարզել են, որ Կոնցեռն Դիալոգի հաճախորդները կարևորում են հատկապես թիմի օպերատիվությունը և ծառայությունների գերազանց որակը. «Իրավաբանական ծառայությունները օպերատիվ են մատուցվում: Դրական է ոչ միայն ծրագրերի ու գործերի արդյունքը, այլև՝ թիմի վերաբերմունքը։ Նրանք գործը վարում են ոչ թե մակերեսորեն, այլ փորձում են նախ հասկանալ խնդրի խորությունը և նախանշել լուծումները»։

Chambers Europe-ի՝ անհատապես վարկանիշավորված իրավաբանների թվում են նաև Կոնցեռն Դիալոգի տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։

Սեդրակ Ասատրյանը գնահատվել է որպես բազմափորձ ու բանիմաց իրավաբան, իսկ Արամ Օրբելյանի մասին մասնավորապես նշվել է․ «Արամ Օրբելյանն իր պատվավոր տեղն է զբաղեցնում հայկական իրավաբանական համակարգում»:

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21