Կոնցեռն Դիալոգը The Legal 500 Europe, Middle East and Africa 2019 թ. վարկանիշային աղյուսակի առաջատարներից է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Legal 500 Europe, Middle East and Africa (EMEA) 2019 թ. վարկանիշային աղյուսակում շարունակում է պահպանել առաջատար դիրքեր՝ կրկին վարկանշավորվելով առաջին խմբում։

Բարձր գնահատականի են արժանացել ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, գործընկեր Նարինե Բեգլարյանը և փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ «արհեստավարժության, փորձառության և վերլուծական գերազանց հմտությունների համար»:

Ըստ The Legal 500-ի՝ Արամ Օրբելյանը ոլորտի բարձրակարգ մասնագետ է, որը ներկայացրել է կառավարության շահերը դատական ատյաններում և միջազգային արբիտրաժներում։ Սեդրակ Ասատրյանը սեփականության իրավունքի, մասնավորապես անշարժ գույքի շուկայում հաճախորդների իրավունքները ներկայացնելու կամ պաշտպանելու հարցերում առաջատար մասնագետ է, իսկ Նարինե Բեգլարյանը մասնագիտացած է կորպորատիվ և բանկային իրավունքի ոլորտում։ Հովհաննես Խուդոյանը քրեական իրավունքի փորձառու մասնագետ է։

Ընկերությունը հայտնի է նաև աշխատանքային իրավունքի ոլորտում մեծ փորձառությամբ։ Կոնցեռն Դիալոգի հիմնական հաճախորդների թվում են ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը։

The Legal 500-ը, 1987 թվականից, շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրի վրա։ Վարկանիշավորման հիմքում հաճախորդների գնահատականներն են, ընկերությունների ներկայացրած աշխատանքները, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցները և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունները։ The Legal 500-ը առաջարկում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին, այլ ոչ թե պարզապես գործընկերների ցուցակ։

Մանրամասները՝ հետևյալ հղումներով՝

http://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/22877-yerevan-armenia

http://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/offices/22877-yerevan-armenia/profile

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21