Կովկաս-Ասիա 2019 միջազգային համաժողով Թբիլիսիում

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Թբիլիսիում անցկացվեց  Իրավաբանների միջազգային ընկերակցության Եվրոպայի տարածաշրջանային՝ Կովկաս-Ասիա 2019 համաժողովը, որին մասնակցում էր Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը։

Համաժողովին մասնակցում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փաստաբանական ընկերությունների ներկայացուցիչները։ Օրակարգում ընդգրկված թեմաները վերաբերում էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ներդրումների  իրավական մարտահրավերներին, տարածաշրջանում ընկերությունների միացումների և միաձուլումների գործարքներին, զարգացման միտումներին, երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրումների առաջնահերթություններին, համաշխարհային շուկայում տարածաշրջանի գրավչությանը, ինչպես նաև կորպորատիվ իրավունքին առնչվող  այլ հարցերին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21