Սուբյեկտիվիզմի տոկոսը շատ մեծ է լինելու. ատելության խոսքը քրեականացնելու օրինագծի մասին Նարինե Բեգլարյանի հարցազրույցը pastinfo.am֊ին

Սուբյեկտիվիզմի տոկոսը շատ մեծ է լինելու. ատելության խոսքը քրեականացնելու օրինագծի մասին Նարինե Բեգլարյանի հարցազրույցը pastinfo.am֊ին

Անցնող տարվա ընթացքում բավական մեծ տարածում գտավ ատելության խոսքը։ Ատելության խոսքի դեմ պայքարը և պատվի, արժանապատվության վերականգնումը հաճախ իր շարունակությունն ունեցավ դատարանում։ Այս թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հետ։

- Կա՞ վիճակագրություն՝ պատվի և արժանապատվության վերականգնման համար ներկայացված հայցերը որքան են եղել 2019 թվականին։ Այդ թիվը զիջե՞լ, թե՞ գերազանցում է նախորդ տարիներին։

- Այս պահի դրությամբ թվերի մասին խոսել չեմ կարող, որովհետև կոնկրետ թվերի ուսումնասիրություն չեմ արել։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը դրա վիճակագրությունն առանձին վարում է։ Կարող ենք հետագայում դատական դեպարտամենտ հարցման միջոցով փորձել պարզել՝ արդյոք թվերը հայտնի՞ են, թե՞ ոչ։ Գործընկերների հետ քննարկումների ընթացքում զգում ենք, որ վերջին շրջանում հատկապես զրպարտության և վիրավորանքին առնչվող գործերի քանակի աճ կա թե՛ դատարաններում, թե՛ փաստաբանների վարույթում։

Հարցազրույցի մանրամասները pastinfo.am կայքում հետևյլա հղմամբ՝ https://www.pastinfo.am/hy/news/2020/01/07/%D5%8D%D5%B8%D6%82%D5%A2%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%B8%D5%AF%D5%B8%D5%BD%D5%A8-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%A7-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A8-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AE%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/930877

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21