Կոնցեռն Դիալոգը Chambers Global ուղեցույցում շարունակում է տեղ զբաղեցնել առաջին՝ ամենաբարձր վարկանշային խմբում

Հրապարակվել է միջազգային իրավաբանական հանրույթում մեծ ճանաչում ունեցող Chambers & Partners կազմակերպության Chambers Global ուղեցույցը:

Այս տարի ևս Կոնցեռն Դիալոգին տրվել են ամենաբարձր գնահատականները, և ընկերությունը պահպանել է իր տեղն առաջին վարկանիշային խմբում։

Chambers & Partners-ի ուսումնասիրությամբ վերահաստատվել է, որ Կոնցեռն Դիալոգը շարունակում է մնալ իրավաբանական շուկայի լավագույն ընկերություններից մեկը, որի բարձրորակ ծառայությունների մասին փաստում են ընկերության բազմաթիվ հաճախորդների գնահատականները։

Անհատապես վարկանիշավորվել են նաև Կոնցեռն Դիալոգի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, որն արժանացել է  «Ականավոր մասնագետ» (Eminent Practitioner) դասակարգմանը, և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, որը ներառվել է առաջատար իրավաբանների առաջին խմբում։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21