Արամ Օրբելյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Արդարադատության արագացուցիչներ» հեռավար քննարկմանը

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի շրջանակներում,  Միջազգային կրթության ամերիկյան խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի  12-ին անցկացվեց «Justice Accelerators» անվամբ  հեռավար քննարկում։ Միջոցառման նպատակն էր   պաշտոնապես մեկնարկել  Արդարադատության արագացուցիչների ծրագիրը, որը  փորձարկվելու է Հայաստանում և Ղրղզստանում 2020 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր: Պատահական չէր, որ միջոցառման մեկնարկը տրվել էր երիտասարդության միջազգային օրը, քանի որ ծրագրի նպատակն է խթանել երիտասարդությանը ընդգրկվելու նորարարական ռազմավարությունների, տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման գործընթացին օգտագործելով, իհարկե, նաև ժամանակակից տեխնոլոգիաները։  Հեռավար քննարկմանը մասնակցում էր նաև «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանը, որը ժամանակին ՀՀ արդարադատության նախարարության ամենաերիտասարդ փոխնախարարն էր ։ Եվ նա ոչ  միայն ակտիվ մասնակցում էր ոլորտում քաղաքականության և օրենսդրության  մշակմանը՝ նորարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ, այլև նպաստում էր այլ երիտասարդ կադրերի ընդգրկմանը գործընթացին։

Հեռավար քննարկման ընթացքում Արամ Օրբելյանն իրեն  հատկացված ժամանակահատվածում ընդգծեց երիտասարդության ներգրավման անհրաժեշտությունը քաղաքականության մշակման գործընթացին. «Երիտասարդությունը պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Հույս ունեմ, որ այս ծրագիրը կնպաստի, որպեսզի 10-15 տարի հետո երիտասարդությունը դառնա նման քննարկումների և ծրագրերի ոչ թե օբյեկտը, այլ հենց սուբյեկտը։ Եվ այդ ժամանակ որպես օրինաչափություն կդիտարկվի երիտասարդության ակտիվ մասնակցությունը բոլոր ոլորտների քաղաքականության մշակման գործընթացին»,- իր համառոտ խոսքում ասաց Արամ Օրբելյանը հավելելով, որ թեև տեխնոլոգիաները  միշտ չէ, որ կարող են լուծում տալ բոլոր հարցերին, սական  դրանք օգնում  են շատ հարցերի ավելի արագ լուծմանը։ «Վստահ եմ, որ երիտասարդների մասնակցությունը կնպաստի մի շարք խնդիրներին ավելի արագ լուծումներ գտնելուն»։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21