Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Top Ranked Legal վարկանիշավորման կազմակերպության կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականին

Վարկանիշավորումներ տրամադրող Top Ranked Legal հեղինակավոր կազմակերպության ամենաբարձր գնահատականին է արժանացել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը։

Ներկայացված 16 հայաստանյան գրասենյակներից Կոնցեռն Դիալոգն առաջատարի դիրքում է ինչպես «Բանկային գործ և ֆինանսներ», այնպես էլ «Ընդհանուր բիզնես իրավունք» ոլորտներում։ Հայաստանի իրավաբանական շուկայի համար իրականացվող նշված երկու ոլորտներում էլ գրասենյակը գնահատվել է հնարավոր առավելագույն տասը միավորով:

Top Ranked Legal-ը ստեղծվել է երկու իրավաբանական հրատարակիչների կողմից, ովքեր ավելի քան 20 տարի աշխատել են Chambers and Partners-ում և Euromoney-ում՝ որպես փաստաբանական գրասենյակների վարկանիշային աղյուսակների հետազոտողներ և հրատարակիչներ: Top Ranked Legal-ի նպատակն է և՛ հաճախորդներին, և՛ փաստաբանական գրասենյակներին մեկ հարթակի միջոցով տրամադրել համապարփակ վարկանիշային տվյալներ։

Top Ranked Legal-ն օգտագործում է եզակի ալգորիթմ` հիմնված փաստաբանական գրասենյակի վարկանիշների վրա, և ստեղծել է հեշտ որոնման համակարգ՝ ներկայացնելով ամենաբարձր դասակարգումներ ունեցող ընկերություններն ավելի քան 150 իրավասություններում և հիմնական տարածաշրջանային գոտիներում:

Հաճախորդները կարող են հեշտությամբ գտնել դասակարգված ընկերություններն` ըստ անունների, պրակտիկայի ոլորտի, իրավասության կամ տարածաշրջանի։

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝

https://www.toprankedlegal.com/location/am/

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21