«Հայաստանը պետք է դուրս գա իրավական այս հեղհեղուկից»․ Ա. Օրբելյան

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբեյանը Yerevan Today լրատվական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է այսօր հանրության մի հատվածում շրջանառվող հարցին , թե ինչու՞է  ձգձգվում «Ռոբերտ Քոչարյան և մյուսներ» քրեական գործով դատավարությունը։

«Ի՞նչ է նշանակում ձգձգել, չձգձգել գոյություն ունի սահմանադրությամբ միջաջազգային պայմանագրերով և կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության երաշխիք, գոյություն ունի դատավարության փուլայնություն, դատական պրոցես, հիմա այս փուլը կոչվում է միջնորդությունների հարուցման փուլ։ Մանրակրկի՞տ ենք ներկայացնում դա մեր իրավունքն է։ Կրկնվու՞մ ենք՝ ոչ։ Բոլոր միջնորդություններն ունեն տրամաբանական կառուցվածք, ներկայացված են ապացույցները եվրոպական կոնվենցիայի նախադեպերը, այսինքն փաստաթուղթ է , որ պետք է ներկայացվի»։

Փաստաբանը անդրադարձել է նաև Հայաստանի դատական-իրավական համակարգում առկա որոշ  խնդիրներին։  Փորձառու իրավաբանի կարծիքով.

«Հայաստանում տեղի ունեցող իրավական պրոցեսներին գնահատակններ ինչ-որ փուլում տրվելու են՝ դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ քրեական գործի հարուցում, որ  հետո պարզվում է, որ սխալ գործ է հարուցվել։ Իրավաբանորեն ակնհայտ արդար դատաքննության իրավունքի խախտում, անկախ դատարանի հնարավոր ոչնչացմանն ուղղված գործողություն։  Այս բոլոր գործընթացներին գնահատական տրվելու է, ինչ որ մի փուլում Հայաստանը պետք է դուրս գա այս հեղհեղուկից»։

Մանրամասները տեսանյութում`https://www.youtube.com/watch?time_continue=195&v=0G-ZFzUC7cY&feature=emb_title

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21