«Վիրավորանք կամ զրպարտություն կատարելիս որևէ մեկին հետ չի պահել դրամական փոխհատուցման չափը». Նարինե Բեգլարյանի հարցազրույցը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին

«Մարդկանց տեղեկացված լինելու իրավունքն այսպես չպետք է սահմանափակվի, մանավանդ, որ ես չեմ հավատում, որ սա իրապես օգնելու է նվազեցնել այն հոդվածների քանակը, որոնք իրենց մեջ պարունակում են վիրավորանք կամ զրպարտություն: Այստեղ ուրիշ գործիքակազմ է պետք, որը թույլ կտա մեծացնել լրատվամիջոցի նկատմամբ վստահությունը»։ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին  տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծից, ըստ որի՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի համար փոխհատուցման չափն ավելանում ու 1 միլիոն ՀՀ դրամից՝ 5 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն ՀՀ դրամից՝ 10 միլիոն է դառնում:

Ըստ փաստաբանի՝ օրենքի այս փոփոխությունը կարող է կաշկանդել լրատվամիջոցին:

«Եթե գիտեն, որ իրեն կարող են դատի տալ, պետք է կրի իրավաբանի ծախս, իր անունը պետք է շոշափվի դատական գործընթացներում, բնականաբար, նա որոշակիորեն կաշկանդվելու է: Տուժելու է նաև հանրությունը, որովհետև խոսքի ազատության իրավունքը սերտորեն կապված է հանրության տեղեկացված լինելու իրավունքի հետ: Իրավական պետության իդեալական մոդելում իրավաբանները և հանրությունը վերահսկում են հանրային իշխանությանը հենց տեղեկացված լինելու շնորհիվ»

Նարինե Բեգլարյանի հացազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21