Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արժանացել է IFLR1000 վարկանիշավորման կազմակերպության ամենաբարձր գնահատականին

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արժանացել է IFLR1000 վարկանիշավորման կազմակերպության ամենաբարձր գնահատականին։

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է IFLR1000 ուղեցույցի դասակարգման առաջին [բարձրագույն] խմբում (Tier 1 Բարձր գնահատականների են արժանացել նաև ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Սեդրակ Ասատրյանը, ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը և գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը։

IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում՝ 1990թ-ից։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի մասնագիտական վարկանիշավորումը իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։

Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով

  • ֆինանսաբանկային ոլորտ,
  • կապիտալի շուկաներ,
  • կորպորատիվ իրավունք և M&A,
  • մասնավոր կապիտալ,
  • նախագծերի նախագծում /իրականացում/,
  • նախագծերի ֆինանսավորում,
  • վերակազմավորում և անվճարունակություն։

Հայաստանի Հանրապետության իրավաբանական շուկան ուսումնասիրվում է ֆինանսական և կորպորատիվ իրավունքի մասով միայն:

Մանրամասները՝ հետևյալ հղումներով՝

https://www.iflr1000.com/Jurisdiction/Armenia/Review/666#lawyers

https://www.iflr1000.com/Firm/Concern-Dialog-Law-Firm-Armenia/Profile/20254#review

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21