Կոնցեռն Դիալոգը կրկին առաջատար դիրքերում` ըստ Benchmark Litigation 2020-ի

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արժանացել է Benchmark Litigation միջազգային առաջատար վարկանշավորող կազմակերպության բարձր գնահատականին: Անձնական դասակարգման մեջ ավագ գործընկեր Արամ Օրբելյանը արժանացել է «Դատավարության աստղ» կոչմանը:

Փորձագետների գնահատմամբ`Կոնցեռն Դիալոգն առաջատարներից է Հայաստանի Հանրապետությունում՝ որպես կայուն և ձևավորված աշխատաոճ ունեցող փաստաբանական գրասենյակ՝ պրոֆեսիոնալ աշխատակիցներով և օր օրի աճող վարկանիշով։ Ուսումնասիրվող ժամանակահատվածում (2019-2020 թթ) վեճերի լուծման պրակտիկան ղեկավարել են Կոնցեռն Դիալոգի տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, կարևոր մասնակցություն է ունեցել նաև ընկերության գործընկեր Նարինե Բեգլարյանը:

Benchmark Litigation-ը իրավաբանական կազմակերպությունների և մասնագետների վարկանիշային գնահատման հարթակ է, որը միջազգային մեծ համբավ է վայելում։ Այն, հիմնադրման օրից, արդեն ավելի քան տասը տարի, իրականացնում է Euromoney Institutional Investors PLC անգլիական կազմակերպությունը, որն էլ որոշում է գնահատվող կազմակերպությունների և մասնագետների ցանկը՝ ըստ շուկայում նրանց կարգավիճակի և համբավի։

Benchmark Litigation-ի վարկանիշի առանձնահատկությունն այն է, որ ուսումնասիրում է իրավաբանական ընկերությունների մասնագիտական ու կատարողական ունակությունը բացառապես վեճերի լուծման և դատական գործընթացների իրականացման ոլորտներում։

Հարթակը հիմնադրվել է Նյու Յորքում և իր գործունեությունն իրականացնում է մոտ 200 մասնագետների հետ համագործակցությամբ։

Մանրամասները՝ հետևյալ հղումներով՝

https://www.benchmarklitigation.com/countries/armenia/am

https://www.benchmarklitigation.com/lawyers/concern-dialog-law-firm-europe/orbelyan-aram/pexrehwd

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21