Արամ Օրբելյանը ներառվել է The Legal 500-ի Arbitration Powerlist 2020 առաջատարների ցանկում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, ի.գ.թ. Արամ Օրբելյանը ներառվել է The Legal 500-ի Arbitration Powerlist 2020: CIS and Caucasus-ում՝ ճանաչվելով արբիտրաժի ոլորտում գործունեություն իրականացնող առաջատար իրավաբան ԱՊՀ տարածաշրջանում։

The Legal 500-ը Arbitration Powerlist-ի շրջանակներներում հետազոտություն է անցկացրել ԱՊՀ տարածարջանի արբիտրաժով զբաղվող առաջատար իրավաբանների շրջանում, ուսումնասիրել է նրանց գործունեության արդյունավետությունը և Արամ Օրբելյանին ընտրել է որպես առաջատար փաստաբան՝ արբիտրաժում և դատական ատյաններում հաճախորդների շահերի պաշտպանություն, ինչպես նաև արդյունավետ ու պրոֆեսիոնալ ներկայացուցչություն իրականացնելու համար։

Արամ Օրբելյանը Կոնցեռ Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է, 2014 թվականից ղեկավարում է գրասենյակի դատավարության և արբիտրաժի պրակտիկան, որպես արբիտր է հանդես գալիս տեղական և միջազգային մի շարք արբիտրաժային կենտրոններում (ներառյալ ICSID), նաև 2017 թվականից Հայաստանի Հանրապետության արբիտրների ասոցիացիայի նախագահն է։ 2011-2014 թվականներին արդարադատության նախարարի տեղակալի կարգավիճակով, ապա որպես անհատ փորձագետ ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական դատավարության և արբիտրաժի ոլորտների օրենսդրական զարգացումներին։

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի հմուտ թիմը (իսկ նախկինում Արամ Օրբելյանը, որպես նախարարի տեղակալ) հաջողությամբ ներկայացրել է և ներկայացնում է կառավարության, Երևան քաղաքի և մասնավոր վստահորդների շահերը միջազգային և տեղական (ներառյալ՝ ներդրումային վեճերի) արբիտրաժներում։

Ի հավելումն վստահորդների շահերի պաշտպանության, ընկերությունում նաև ձևավորվում է մշտապես գործող արբիտրաժային կենտրոն՝ Երևանյան արբիտրաժային ինստիտուտը (YAI), որը լիարժեքորեն կսկսի գործել 2021 թվականից:

 

The Legal 500-ը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։ Վարկանիշավորման և գնահատման հիմքում դրվում են աշխարհի տարբերի երկրների մոտ 300,000 հաճախորդների արձագանքները, իրավաբանական ընկերությունների անդրադարձները, ընկերությունների ներկայացրած աշխատանքները, պրակտիկ գործունեություն իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցները, իրավաբանական ոլորտում փորձառու հետազոտողներից բաղկացած թիմի ուսումնասիրություններն ու կարծիքները։

Legal 500-ը ամենատարբեր իրավական ռեսուրսներն է ապահովում մասնավոր իրավաբանների համար, գնահատում է լավագույններին՝ GC Powerlist և Legal 500 վարկանիշներով։

 

Մանրամասները՝ https://www.legal500.com/gc-powerlist/ և https://indd.adobe.com/view/21c76302-3fab-45c5-81ee-f73019e2b7a1 հղումներով։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21