Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը ներառվել է Who’s Who Legal-ի Arbitration - Future Leaders ամենամյա վարկանիշային ցանկում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, ի.գ.թ. Արամ Օրբելյանը ներառվել է Who’s Who Legal-ի Arbitration - Future Leaders ամենամյա վարկանիշային ցանկում։ Ընտրվել են աշխարհի լավագույն երիտասարդ (մինչև 45 տարեկան) իրավաբանները, ովքեր աչքի են ընկել տեղական և միջազգային արբիտրաժային դատարաններում իրենց արդյունավետ գործունեությամբ և ձեռք բերված հեղինակությամբ։

Ցանկը կազմելիս հաշվի է առնվել երիտասարդ իրավաբանների ներդրումը արբիտրաժային ոլորտի զարգացման գործում և նրանց պրոֆեսիոնալիզմը։ Վարկանիշավորվածները ճանաչվել են որպես միջազգային արբիտրաժային համայնքի ապագա առաջնորդներ։

Who’s Who Legal-ը Լոնդոնում տեղակայված անկախ հրատարակչական խումբ է, որը տրամադրում է հետազոտություններ, վերլուծություններ և զեկույցներ միջազգային իրավաբանական ծառայությունների շուկայի վերաբերյալ: 1996 թ. սկսած Who’s Who Legal-ը իրականացնում է բիզնես իրավունքի ոլորտի իրավաբանների և  խորհրդատու փորձագետների գնահատում 160-ից ավելի երկրներում՝ հիմնվելով համապարփակ, անկախ հետազոտության վրա։

Մանրամասները՝ https://whoswholegal.com/aram-orbelyan 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21