Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կրկին առաջատար դիրքում է Chambers Global ուղեցույցում

Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպության Chambers Global 2021 ուղեցույցում կրկին բարձր գնահատականի է արժանացել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը՝ ճանաչվելով հայկական իրավաբանական շուկայի առաջատարը՝ երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի Կոնցեռն Դիալոգը հայաստանյան միակ իրավաբանական ընկերությունն է, որն ընդգրկվել է վարկանիշավորման առաջին խմբում։

Ըստ Chambers Global-ի՝ ընկերությունը ճանաչված է դատական վեճերի լուծման հմուտ փորձառությամբ և բարձր հեղինակություն է վայելում՝ իրականացնելով արբիտրաժային, վարչական և քրեական գործերով ներկայացուցչություն, տրամադրելով բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային, հարկային, մրցակցության, կորպորատիվ իրավունքի վերաբերյալ, հանդես գալով բանկային ոլորտի հաճախորդների շահերի պաշտպանությամբ։

Chambers Global 2021-ում որպես առաջատար իրավաբաններ վարկանիշային ամենաբարձր տեղերն են զբաղեցրել Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր, փաստաբան Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։

Սեդրակ Ասատրյանն ընդգրկվել է «Ականավոր մասնագետներ» (Eminent Practitioners) վարկանիշային խմբում։ Chambers Global-ի ուսումնասիրությամբ ևս մեկ անգամ փաստվել է, որ Սեդրակ Ասատրյանը մեծ փորձառությամբ գործիմաց իրավաբան է, ով խորհրդատվություն է տրամադրում մասնավորապես անշարժ գույքի և աշխատանքային իրավունքի ոլորտներում և արհեստավարժորեն ներկայացնում է վստահորդների շահերը դատարաններում։

Արամ Օրբելյանը միակ իրավաբանն է Հայաստանից, ով լավագույն իրավաբանների առաջին վարկանիշային խմբում է։ Chambers Global-ի աղբյուրները նրան բնորոշել են որպես բարձրակարգ իրավաբան, ով զբաղվել է շատ հնչեղ դատական գործերով և մեծ հեղինակություն ունի՝ որպես միջազգային արբիտրաժի ոլորտի մասնագետ, և քրեական իրավունքի գիտակ է։ Աշխատանքում չափազանց բծախնդիր է և ուշադիր մանրուքների նկատմամբ։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

 

Մանրամասները՝ https://chambers.com/department/concern-dialog-law-firm-general-business-law-global-2:852:20:1:159536

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21