Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Pravo.ru-300 International անդրանիկ վարկանիշավորման առաջատար խմբում է

Այս տարի Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը վարկանիշավորվել է նաև ռուսական Pravo.ru-300 International-ի կողմից որպես հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը և ընդգրկվել վարկանիշային աղյուսակի առաջին խմբում։ Մասնավորապես Կոնցեռն Դիալոգը երաշխավորվել է որպես կորպորատիվ իրավունքի (M&A), բիզնեսի իրավաբանական ուղեկցման, աշխատանքային իրավունքի, ընդհանուր իրավական հարցերի և հարկային իրավունքի ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող ընկերություն։

«Pravo.ru-300»-ի փորձագետների խումբն այս տարի առաջին անգամ ի հավելումն Ռուսական շուկայի, ուսումնասիրել է նաև ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների իրավաբանական շուկաները՝ նպատակ ունենալով բացահայտել այդ շուկաների գլխավոր դերակատարներին, որոնք ունեն բարձր կոմպետենտություն, առանձնացել են հաճախորդներին մատուցվող որակյալ ծառայություններով և պատրաստ են համագործակցության ինչպես ռուսական բիզնեսի, այնպես էլ իրավաբանական խորհրդատվություն մատուցողների հետ։ Հետազոտության արդյունքներն արտացոլվել են Pravo.ru-300 International վարկանիշային աղյուսակում:

Վարկանիշավորումն իրականացնելիս հաշվի են առնվել ընկերությունների փորձառությունն ու հեղինակությունը, ստացած մրցանակները, ինչպես նաև հաճախորդների և տարածաշրջանի այլ իրավաբանական ընկերությունների գնահատականները։

Ուսումնասիրության արդյունքում կազմվել են նաև յուրաքանչյուր երկրի դատաիրավական համակարգը և իրավաբանական ծառայությունների շուկան ներկայացնող ակնարկներ։ Առաջատար իրավաբանները պատմել են իրենց երկրների իրավական ոլորտի ամենաեկամտաբեր պրակտիկաների, ինչպես նաև դժվարությունների մասին, որոնց բախվում են աշխատանքի ընթացքում։

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրել է Հայաստանում զարգացող արբիտրաժային ոլորտը, խոսել երկրի իրավական շուկայի ու վարչական դատարանների, փաստաբանների գործունեության ու ամենամեծ պահանջարկն ունեցող իրավաբանական ծառայությունների մասին։

 

Pravo.ru-300-ը ռուսական ամենահեղինակավոր իրավաբանական վարկանիշավորումն է, որն արդեն 10 տարի շարունակ հետազոտում և գնահատում է ռուսական իրավաբանական շուկայում գործող ընկերություններին և մեծ ճանաչում է վայելում թե՛  տեղական, թե՛ միջազգային մասնագիտական շրջանակներում։ Pravo.ru-300-ի փորձագիտական խորհրդում ընդգրկված են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային խոշորագույն կորպորացիաների իրավաբանական վարչությունների ղեկավարներ։

Pravo.ru-300-ի փորձագետների կողմից կազմված Pravo.ru-300 International վարկանիշավորումը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների իրավաբանական ընկերությունների՝ աշխարհում առաջին լայնամասշտաբ ուսումնասիրությունն է, որի նպատակն է ստեղծել այդ երկրների իրավաբանական խորհրդատվության քարտեզ՝ ծանոթացնելով իրավաբանական ծառայությունների թե՛ ռուսական, թե՛ միջազգային սպառողներին լավագույն պրակտիկաների հետ և օգնելով ընկերություններին գտնել վստահելի գործընկերներ համատեղ նախագծեր իրականացնելու համար։

 

 

 

Մանրամասները՝ https://300.pravo.ru/story/226769/

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21