Կոնցեռն Դիալոգը Chambers Europe 2021-ի վարկանիշային առաջին խմբում է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ևս մեկ անգամ բարձր վարկանիշավորման է արժանացել Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպության Chambers Europe 2021 ուղեցույցում և միակն է հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերություններից, որն ընդգրկվել է վարկանիշային առաջին խմբում։

Chambers and Partners-ը բարձր է գնահատել Կոնցեռն Դիալոգին որպես ընկերություն, որը տրամադրում է բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային, հարկային, մրցակցության, կորպորատիվ իրավունքի վերաբերյալ և ճանաչված է դատական վեճերի լուծման հմուտ փորձառությամբ` իրականացնելով արբիտրաժային, վարչական և քրեական գործերով ներկայացուցչություն։

Վարկանիշային ամենաբարձր գնահատականի են արժանացել նաև Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր, փաստաբան Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։

Ինչպես և Chambers Global-ում, Սեդրակ Ասատրյանն ընդգրկվել է «Ականավոր մասնագետներ» (Eminent Practitioners) վարկանիշային խմբում՝ որպես երկարամյա փորձառությամբ բանիմաց իրավաբան, հայտնի մասնավորապես անշարժ գույքի և աշխատանքային իրավունքի ոլորտներում  տրամադրվող բարձրակարգ խորհրդատվությամբ։

Արամ Օրբելյանը միակ իրավաբանն է Հայաստանից, ով Chambers Europe 2021-ի առաջին վարկանիշային խմբում է։ Օրբելյանը բնորոշվում է որպես հմուտ իրավաբան, ով ներկայացրել է վստահորդների շահերը շատ հնչեղ դատական գործերում և մեծ հեղինակություն է ձեռք բերել՝ որպես միջազգային արբիտրաժի ոլորտի մասնագետ։ Քրեական իրավունքի գիտակ է։ Կարևոր հատկանիշներն են բծախնդրությունը աշխատանքում և մանրուքների նկատմամբ ուշադիր լինելը։

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

 

Մանրամասները՝ https://chambers.com/department/concern-dialog-law-firm-general-business-law-europe-7:852:20:1:159536

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21