Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը The Legal 500-ի առաջին վարկանիշային խմբում է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը այս տարի բարելավել է դիրքերը The Legal 500-ի վարկանիշային աղյուսակում՝ տեղ զբաղեցնելով լավագույն իրավաբանական ընկերությունների առաջին խմբում։

The Legal 500-ի կողմից գնահատվել է Կոնցեռն Դիալոգի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը հաճախորդների հետ աշխատանքում, նրանց հետ փոխհամագործակցելու հմտությունն ու պրոակտիվ մոտեցումը։ Առանձնացվել է մասնավորապես ժամկետանց վարկերի ու պարտքերի հավաքագրման ծառայությունը որպես ընկերության ակտիվ գործունեության մաս։ Նշվել է, որ ընկերությունը փորձառու է անվճարունակությանը, դատավարությանը և արբիտրաժին վերաբերող հարցերում։ Ըստ The Legal 500-ի՝ ընկերության վերջին նշանակալի գործերից է հանքարդյունաբերական ընկերություններից մեկի շահերի պաշտպանությունը հարկերի հետ կապված վեճի ընթացքում։

Ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը գնահատվել է հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտությունների համար։ Որպես առաջատար իրավաբաններ հիշատակվել են Նարինե Բեգլարյան և Ռուստամ Բադասյանը, ովքեր ձեռք են բերել գործընկերոջ կարգավիճակ Կոնցեռն Դիալոգում։

 

The Legal 500-ը, 1987 թվականից, շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրի վրա։ Վարկանիշավորման հիմքում հաճախորդների գնահատականներն են, ընկերությունների ներկայացրած աշխատանքները, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցները և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունները։ The Legal 500-ը առաջարկում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին, այլ ոչ թե պարզապես գործընկերների ցուցակ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21