Կոնցեռն Դիալոգը The Legal 500 EMEA վարկանիշային աղյուսակում կրկին ՀՀ իրավաբանական շուկայի առաջատարներից է

Հրապարակվել է The Legal 500 EMEA 2021 վարկանիշային աղյուսակը։ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 4-րդ տարին անընդմեջ ընդգրկվել է առաջին վարկանիշային խմբում։

Ըստ The Legal 500-ի՝ Կոնցեռն Դիալոգի «շատ փորձառու, արհեստավարժ և բիզնես ուղղվածությամբ թիմի» ուժեղ կողմերից է մասնավորապես աշխատանքային իրավունքի ոլորտում բարձրակարգ ծառայությունների մատուցումը։ Ընկերությունը ճանաչված է նաև անդրսահմանային դատական վեճեր վարելու, տեղական դատարաններում խրթին գործերը հաջողությամբ բողոքարկելու, սնանկության ու անվճարունակության բարդ դատական գործեր վարելու իր փորձառությամբ, ինչպես նաև՝ միջազգային արբիտրաժային պրակտիկայով։ Բացի այդ, Կոնցեռն Դիալոգը հայտնի է հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և վերականգնվող էներգիայի ոլորտներում ունեցած նշանակալի փորձով։

The Legal 500-ի աղբյուրների բնորոշմամբ՝ Կոնցեռն Դիալոգը գործում է «միջազգային իրավաբանական ընկերությունների ամենաբարձր չափանիշներին համապատասխան», իսկ ընկերության եզակիությունը պայմանավորվում է «բարձր մասնագիտական որակներով, աշխատանքին պատասխանատու մոտեցմամբ և բոլոր համաձայնեցված ժամկետները պահպանելով»։

Որպես առաջատարներ՝ բարձր գնահատականի են արժանացել Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, գործընկեր Նարինե Բեգլարյանը և գործընկեր Արթուր Հովհաննիսյանը։ Թիմի առանցքային անդամների թվում նշվել է նաև ավագ իրավաբան Լիլիթ Կարապետյանը։

 

The Legal 500-ը, 1987 թվականից, շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրի վրա։ Վարկանիշավորման հիմքում հաճախորդների գնահատականներն են, ընկերությունների ներկայացրած աշխատանքները, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցները և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունները։ The Legal 500-ը առաջարկում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին, այլ ոչ թե պարզապես գործընկերների ցուցակ։

Մանրամասները՝ https://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/22877-yerevan-armenia/#section-107339 հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21