Կոնցեռն Դիալոգի գործընկեր Նարինե Բեգլարյանը ներառվել է IFLR1000 Women Leaders 2021 - Europe, Middle East and Africa ուղեցույցում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր Նարինե Բեգլարյանը ներառվել է IFLR1000 Women Leaders 2021 - Europe, Middle East and Africa ուղեցույցում։ IFLR1000 Women Leaders-ը վարկանիշավորում է ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտում գործող ամենաճանաչված կին իրավաբաններին ամբողջ աշխարհում։ Ուղեցույցի բնորոշմամբ՝ «իրավաբանների այս էլիտար խմբում» այն կանայք են, որոնք բարձր հեղինակություն են վայելում իրենց իրավաբանական շուկայում և բարդ գործեր վարելու մեծ փորձառություն ունեն։

Ոլորտի կին առաջնորդներին ընտրելու համար Հոնկոնգում, Լոնդոնում, Նյու Յորքում և Սոֆիայում գործող հետազոտական թիմերը վերլուծում են հազարավոր ուսումնասիրությունների արդյունքները, հարցազրույցներ են անցկացնում փաստաբանական գրասենյակների գործընկերների հետ և հարցումներ իրականացնում տասնյակ հազարավոր հաճախորդների շրջանում։

 

IFLR1000 Women Leaders-ը IFLR1000-ի հավելվածն է։ Վերջինս ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում սկսած 1990 թ.։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի վարկանիշավորումը իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։

Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով` ֆինանսաբանկային ոլորտ, կապիտալի շուկաներ, կորպորատիվ իրավունք և M&A, մասնավոր կապիտալ, նախագծերի մշակում, նախագծերի ֆինանսավորում, վերակազմավորում և անվճարունակություն։

 

Մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://www.iflr1000.com/NewsAndAnalysis/IFLR1000-Women-Leaders-2021-Europe-Middle-East-and-Africa/Index/12310։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21