Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան Լիլիթ Կարապետյանն արժանացել է կրտսեր գործընկերոջ պաշտոնին

Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան Լիլիթ Կարապետյանը մասնագիտական բարձր որակների, արհեստավարժության և նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է կրտսեր գործընկերոջ պաշտոնին։

Լիլիթը միացել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի թիմին 2017 թվականին որպես  կրտսեր իրավաբան և մասնագիտացել է մասնավորապես հանքարդյունաբերության ու էներգետիկայի (ներառյալ վերականգնվող) իրավունքի ոլորտներում։

Նախքան Կոնցեռն Դիալոգի թիմին միանալը Լիլիթը որպես իրավաբան աշխատել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում (2013-2014թթ.)։ 

2010-2014 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում ուսանելուց և բակալավրի աստիճան ստանալուց հետո կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայի Էքսեթեր համալսարանում՝ գերազանցությամբ ավարտելով «Անգլիական իրավունք և իրավական անգլերեն» դասընթացը (GDL)։ 2015-2016 թթ. նույն համալսարանում գերազանցությամբ ավարտել է նաև «Միջազգային առևտրային իրավունք» դասընթացը՝ ստանալով մագիստրոսի աստիճան (LLM):

Եղել է Էքսեթեր համալսարանի ուսանողական իրավաբանական պարբերականի ավագ խմբագիր, անդամակցել է Էքսեթեր Բրաքթոն իրավաբանական ակումբին։ Էքսեթերի հայկական ակումբի համահիմնադիրն է և փոխնախագահը։

2018 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։  

 

Շնորհավորում ենք Լիլիթին և մաղթում նոր նվաճումներ ու բազմաթիվ հաջողություններ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21