Բիզնեսը և մարդու իրավունքները Հայաստանում. Lexology Getting the Deal Through 2021

Թողարկվել է Lexology Getting the Deal Through պարբերականի 2-րդ հրատարակությունը՝ նվիրված բիզնեսին և մարդու իրավունքներին։

Հայաստանին վերաբերող բաժինը հեղինակել են Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր փաստաբան Նարինե Բեգլարյանը և իրավաբան Հարություն Հովհաննիսյանը։

Հարցուպատասխանի ձևաչափով հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում իրավաբանական ընկերությունների գործունեության ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ու երաշխիքների հարցերին:

 

Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 յուրիսդիկցիաների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։

Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական  վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։

 

Կարդացեք հրապարակումը https://bit.ly/2S6XCMS հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21