Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն ընդգրկվել է Chambers Europe ուղեցույցի երրորդ վարկանիշային խմբում

Կոնցեռն Դիալոգը, որպես կայացած փաստաբանական ընկերություն, ընդգրկվել է Chambers and Partners-ի Chambers Europe վարկանիշային ուղեցույցում՝ տեղ գրավելով երրորդ վարկանիշային խմբում։

Որպես առաջատար իրավաբաններ վարկանիշավորվել են նաև ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, որոնք ներառվել են Chambers Europe-ի երկրորդ վարկանիշային խմբում։

Chambers Europe-ի աղբյուրների հավաստմամբ՝ Սեդրակ Ասատրյանը բազմամյա փորձ ունեցող հմուտ փաստաբան է, որը բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն է մատուցում մի շարք ոլորտներում՝ ներկայացնելով վստահորդներին ինչպես ամուսնաընտանեկան բարդ վեճերում, այնպես էլ խոշոր ձեռնարկատիրական ընկերությունների դատական վեճերում։ Ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանին Chambers Europe-ը գնահատում է որպես փորձառու իրավաբան՝ մասնագիտացած մասնավորապես արբիտրաժի և վեճերի դատական լուծման ոլորտներում։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21