Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Chambers Europe 2017 ուղեցույցի երկրորդ վարկանիշային խմբում է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կրկին բարձր գնահատականի է արժանացել միջազգային Chambers & Partners կազմակերպության կողմից՝ որպես հայկական իրավաբանական շուկայի առաջատար ընկերություն, որը բարձրորակ ծառայություններ է մատուցում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Այս տարի Կոնցեռն Դիալոգը բարելավել է իր դիրքը Chambers Europe-ի վարկանիշային աղյուսակում՝ ներառվելով երկրորդ վարկանիշային խմբում։

Վարկանիշային գնահատականի են արժանացել նաև ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։

Chambers Europe-ի աղբյուրները վերահաստատում են ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանին տված գնահատականները՝ բնորոշելով նրան որպես փորձառու փաստաբան, որը իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ինչպես խրթին դատական գործերի, այնպես էլ նոր ձեռնարկություններ ստեղծելու, համագործակցության բարդ պայմանագրեր կազմելու վերաբերյալ։

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արամ Օրբելյանին Chambers Europe-ը բնորոշում է որպես արբիտրաժի և աշխատանքային վեճերի լուծման գիտակ, որը տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն և առաջարկում գերարդյունավետ լուծումներ: Նշվում է, որ Օրբելյանը հաճախ է հանդես գալիս էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հրապարակումներով՝ նաև տրամադրելով նշված ոլորտին վերաբերող իրավաբանական խորհրդատվություն։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21