Կոնցեռն Դիալոգը բարելավել է դիրքերը Chambers Global ուղեցույցի վարկանիշային աղյուսակում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը այս տարի ևս վարկանիշավորվել է Chambers & Partners կազմակերպության կողմից՝ այս անգամ բարելավելով դիրքերը և ընդգրկվելով Chambers Global ուղեցույցի առաջին վարկանիշային խմբում։

Chambers & Partners-ի գնահատմամբ՝ Կոնցեռն Դիալոգը Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող ընկերություն է, որն ամենատարբեր ոլորտներում իրավունքի խախտումներին վերաբերող վիճահարույց հարցերի արդյունավետ լուծումներ է գտնում՝ իր հաճախորդների շահերը ներկայացնելով և՛ դատական ատյաններում, և՛ արբիտրաժում։

Հատկանշական է, որ Chambers & Partners-ն իր անդամ ընկերություններին գնահատելիս  հիմք է ընդունում այդ ընկերությունների հաճախորդների շրջանում անցկացրած հարցումների գնահատականները։ Ըստ Chambers & Partners-ի՝ Կոնցեռն Դիալոգի հաճախորդները կարևորում են հատկապես թիմի օպերատիվությունը և հաճախորդների սպասարկման գերազանց որակը. «Իրավաբանական ծառայությունները օպերատիվ են մատուցվում: Դրական է ոչ միայն ծրագրերի ու գործերի արդյունքը, այլև՝ թիմի վերաբերմունքը։ Նրանք գործը վարում են ոչ թե մակերեսորեն, այլ փորձում են նախ հասկանալ խնդրի խորությունը և նախանշել լուծումները»։

Chambers Global ուղեցույցում բարձր վարկանիշային գնահատականի են արժանացել Կոնցեռն Դիալոգի տնօրեն  Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։

Սեդրակ Ասատրյանը, որպես բազմափորձ ու բանիմաց իրավաբան, ներառվել է երկրորդ վարկանիշային խմբում, իսկ Արամ Օրբելյանը՝ առաջին։ Նրա մասին մասնավորապես նշվել է․ «Արամ Օրբելյանն իր պատվավոր տեղն է զբաղեցնում հայկական իրավաբանական համակարգում»:

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21