Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կրկին Chambers Europe ուղեցույցի առաջին խմբում է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն այս տարի ևս ընդգրկվել է Chambers & Partners կազմակերպությունն Chambers Europe ուղեցույցի առաջին վարկանիշային խմբում՝ բարձր գնահատականներ ստանալով Chambers & Partners-ի հետազոտողների կողմից որպես տարածաշրջանի առաջատար ընկերություններից մեկը։

Ընկերության բազմաթիվ հաճախորդների գնահատականները վերահաստատել են Կոնցեռն Դիալոգի մատուցած ծառայությունների բարձր որակը և թիմի արհեստավարժությունը։

Անհատապես վարկանիշավորվելով՝ Կոնցեռն Դիալոգի տնօրեն Սեդրակ Ասատրյանն արժանացել է  «Ականավոր մասնագետ» (Eminent Practitioner) դասակարգմանը, իսկ ավագ գործընկեր Արամ Օրբելյանը ներառվել է լավագույն իրավաբանների առաջին խմբում։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21