Ներդրումային հիմնադրամների իրավական կարգավորումները Հայաստանում

Thomson Reuters. Practical Law-ն հրապարակել է Հայաստանում ներդրումային հիմնադրամների իրավական կարգավորումներին նվիրված հարցուպատասխանի ձևաչափով ուղեցույց, որը հեղինակել է Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը։

Ուղեցույցում մանրամասնորեն ներկայացվել են Հայաստանում գործող ներդրումային հիմնադրամների տեսակները, դրանց կառուցվածքն ու կառավարման մեխանիզմները, կանոնակարգերն ու գործունեությանը վերաբերող իրավական կարգավորումները։

Անդրադարձ է կատարվել նաև հիմնադրամների առաջխաղացման նպատակով իրականացվող մարքեթինգային գործունեությանը, դրա հետ կապված սահմանափակումներին ու պահանջներին, ինչպես նաև՝ հիմնադրամներին առնչվող հարկային կարգավորումներին։

 

Thomson Reuters. Practical Law-ն միջազգային հարթակ է, որը տրամադրում է իրավաբանությանը վերաբերող համակողմանի և ստուգված տեղեկություններ ու լուծումներ՝ նպատակ ունենալով աջակցել ոլորտի մասնագետներին աշխատել ավելի արագ ու արդյունավետ։

Thomson Reuters. Practical Law-ի թիմը համագործակցում է աշխարհի լավագույն իրավաբանական ընկերությունների և իրավաբանների հետ՝ հարթակում ներկայացնելով նրանց ուսումնասիրություններն ու վերլուծությունները տարբեր ոլորտներին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։

 

Հրապարակումը՝ https://bit.ly/2Z9WbjZ  հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21