Հակամենաշնորհային դատավարությունը Հայաստանում. հրապարակվել է Chambers & Partners-ի նոր ուղեցույցը

Հրապարակվել է Chambers & Partners-ի «Հակամենաշնորհային դատավարություն 2021» ուղեցույցը, որը ներառում է մանրամասն տեղեկություններ աշխարհի 18 երկրներում գործող մրցակցային օրենսդրությունների և հակամենաշնորհային դատավարությունների օրենսդրական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ։

Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը և իրավաբան Մերի Թովմասյանը հեղինակել են Հայաստանին վերաբերող բաժինը, որտեղ, անդրադառնալով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարված վերջին փոփոխություններին, հանգամանալից կերպով ներկայացրել են մենաշնորհ/գերիշխող դիրքի չարաշահումների դեմ ուղղված հայցերով դատավարությունների ընթացքը, անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային համաձայնությունների, շուկայում մենաշնորհի կամ գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ դատարան դիմելու իրավական հիմքերը, տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու և վնասի փոխհատուցման կարգը, ինչպես նաև՝ հակամենաշնորհային դատավարություններին վերաբերող այլ տեղեկություններ։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

 

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

 

Տե՛ս ուղեցույցի՝ Հայաստանին վերաբերող բաժինը՝ https://bit.ly/3iPUmj7

Տե՛ս ուղեցույցն ամբողջությամբ՝ https://gpg-pdf.chambers.com/view/952814691/4/

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21