Օտարերկրյա դատական ակտերի կատարումը Հայաստանում. Mondaq-ի նոր հրապարակումը

Համաշխարհային առաջատար իրավական հարթակներից Mondaq-ը հրապարակել է «Օտարերկրյա դատական ակտերի կատարումը Հայաստանում» հարցուպատասխանի ձևաչափով ուղեցույցը, որը պատրաստել են Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը և փաստաբան Սոֆյա Խառատյանը։

Հրապարակման մեջ ներկայացվել են Հայաստանում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման ու կատարման մեխանիզմներն ու գործիքները։ Մասնավորապես, տրամադրվել են ճանաչման և կատարման գործընթացների, իրավասու դատարանների և դրանց լիազորությունների, նշված գործընթացներում դիմումներ ներկայացնելու հետ կապված անհրաժեշտ վավերապայմանների և պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

 

Mondaq-ը բարձրակարգ իրավական ռեսուրսներ տրամադրող միջազգային առաջատար հարթակների եռյակում է՝ Lexology-ի, JD Supra-ի հետ միասին և համագործակցում է ճանաչված կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Bloomberg-ը, Thomson Reuters-ը, Dow Jones-ը, Wolters Kluwer-ը։

Հիմնադրվելով 1994 թ. և գործունեություն ծավալելով ողջ աշխարհում՝ այն փորձագիտական տեղեկություններ է տրամադրում ավելի քան 70 երկրների ֆինանսական և իրավական կարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխատանքային և հարկային իրավունքները, դատավարությունները, առողջապահությունը, անշարժ գույքը և այլն։

 

Տե՛ս հրապարակումը https://bit.ly/3C0u1Xc

Տե՛ս ուղեցույցը Mondaq հարթակում՝ https://bit.ly/3BISqjQ
https://bit.ly/3aBCmVj

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21