Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը ներառվել է Who’s Who Legal-ի Arbitration 2022 - Future Leaders վարկանիշային ցանկում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան, Արամ Օրբելյանն այս տարի ևս ներառվել է Who’s Who Legal-ի Arbitration - Future Leaders ամենամյա վարկանիշային ցանկում։

Who’s Who Legal-ը  2022 թ. ցանկում ընդգրկել է տեղական և միջազգային արբիտրաժային դատարաններում իրենց արդյունավետ գործունեությամբ և բարձր հեղինակությամբ աչքի ընկած շուրջ 410 գործընկեր և 321 ոչ գործընկեր երիտասարդ իրավաբանների, որոնք ճանաչվել են միջազգային արբիտրաժային համայնքի ապագա առաջնորդներ։ Գնահատվել է նրանց կարևոր ներդրումը արբիտրաժային ոլորտի զարգացման գործում, արհեստավարժությունն ու փորձառությունը։

 

Who’s Who Legal-ը Լոնդոնում տեղակայված անկախ հրատարակչական խումբ է, որը տրամադրում է հետազոտություններ, վերլուծություններ և զեկույցներ միջազգային իրավաբանական ծառայությունների շուկայի վերաբերյալ:

1996 թ. սկսած Who’s Who Legal-ը իրականացնում է բիզնես իրավունքի ոլորտի իրավաբանների և  խորհրդատու փորձագետների գնահատում 160-ից ավելի երկրներում՝ հիմնվելով համապարփակ, անկախ հետազոտության վրա։

 

Մանրամասները` https://bit.ly/3xNWVJ1 , https://bit.ly/3xTixUq հղումներով։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21