Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների վերակազմակերպումները Հայաստանում

Հրապարակվել է Chambers & Partners-ի Global Practice Guides: Technology M&A 2022-ը, որը համապարփակ տեղեկություններ է տրամադրում աշխարհի տարբեր երկրներում տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների վերակազմակերպումներին և մասնակցության ձեռքբերմանն առնչվող օրենսդրական կարգավորումների մասին։

Ուղեցույցում ներառված է նաև Հայաստանին վերաբերող բաժին, որը հեղինակել են Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը և իրավաբան, փաստաբան Հարություն Հովհաննիսյանը։

Բաժնում ներկայացվել է տեխնոլոգիական ընկերությունների վերակազմակերպումների և մասնակցության ձեռքբերման հայաստանյան շուկան ու առկա հիմնական միտումները, մանրամասն անդրադարձ է կատարվել նոր ՏՏ ընկերություն հիմնելուն, սկսնակ ընկերությունների ֆինանսավորմանը, վենչուրային կապիտալին, իրացվելիությանը և ոլորտին առնչվող բազմաթիվ այլ հարցերի։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

 

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Տես Հայաստանին վերաբերող բաժինը՝ https://bit.ly/3rs5ruo 

Տե՛ս ամբողջական ուղեցույցը https://bit.ly/3nDEHpQ հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21