Կոնցեռն Դիալոգը 4-րդ անգամ ընդգրկվել է Chambers Global-ի առաջին՝ ամենաբարձր վարկանշային խմբում

Հրապարակվել է միջազգային հեղինակավոր Chambers & Partners կազմակերպության Chambers Global 2022 ուղեցույցը:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 4-րդ տարին անընդմեջ պահպանում է իր դիրքը Chambers Global-ի ընդհանուր գործարարական իրավունքի վարկանիշային ամենաբարձր՝ առաջին խմբում և այս տարի կրկին հայաստանյան շուկայում նման բարձր վարկանշված միակն փաստաբանական գրասենյակն է։

Կոնցեռն Դիալոգը Chambers & Partners-ի կողմիցը բնորոշվել է որպես իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ մատուցող բարձրակարգ ընկերություն, որն առաջատար դիրք է զբաղեցնում հայաստանյան շուկայում, հայտնի է աշխատանքային իրավունքի ոլորտում իր բազմամյա փորձով և ճանաչված է վեճերի լուծման հմուտ փորձառությամբ, ներառյալ՝ արբիտրաժը, սնանկության գործընթացները, անբարեխիղճ մրցակցության հայցերը և զրպարտության գործերը։ Ընկերության իրավաբանները մեծ հեղինակություն են ձեռք բերել մտավոր սեփականությանը և հարկային իրավունքին վերաբերող գործերում։

Անհատ իրավաբանների վարկանիշային առաջին խմբում է ընդգրկվել նաև Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, իսկ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը ներառվել է առաջատար իրավաբանների Up and Comming վարկանիշային խմբում։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

 

Մանրամասները https://bit.ly/3qD5YHy , https://bit.ly/36pvhYZ հղումներով։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21