OneTrust DataGuidance հարթակում հրապարակվել է ՀՀ-ում ֆինանսական կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակմանն առնչվող ուղեցույցը

OneTrust DataGuidance հարթակում հրապարակվել է ՀՀ-ում ֆինանսական կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակմանն առնչվող ուղեցույցը, որը մշակվել է Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի կողմից։

Ուղեցույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում անձնական տվյալների ընդհանուր կարգավորումներին, ինչպես նաև՝ մանրամասն քննարկվել են Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները։

 

OneTrust DataGuidance-ը առցանց հետազոտական հարթակ է, որը համապարփակ տեղեկություններ և ռեսուրսներ է տրամադրում ամբողջ աշխարհում տվյալների գաղտնիությանը և պաշտպանությանը վերաբերող կարգավորումների մասին։ Հարթակը ստեղծվել է՝ հիմնվելով շուրջ երկու տասնամյակ իրականցված ուսումնասիրությունների վրա։

 

Տես ուղեցույցի համառոտ նկարագրությունը՝ https://www.dataguidance.com/jurisdiction/armenia  հղմամբ։

Ամբողջական տարբերակը հասանելի է միայն բաժանորդագրվելու դեպքում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21